Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի համեմատ արդեն բարձրացել է 5 սանտիմետրով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունիսի 29-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 70 սանտիմետր նիշի դիմաց։ Իսկ 2026 թվականի հունվարից մինչ հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 53 սանտիմետրով։

Տվյալ ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 134 միլիոն 306 հազար խմ ջուր։

Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում