Մարզեր

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

1 րոպեի ընթերցում

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի մասնաշենքի նորոգման աշխատանքների համար հատկացվել է 110 մլն 309 հազար դրամ։ Նորոգման ավարտից հետո շենքում ժամանակավորապես կտեղակայվի «Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն։ Այս լուծումը հնարավորություն կտա բուժհաստատությանը շարունակել բնականոն գործունեությունը՝ առանց քաղաքացիներին մատուցվող բուժծառայությունների ընդհատման։

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ  միաժամանակ շարունակվում են թիվ 2 պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման աշխատանքները։ Այդ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամ։

Ծրագրի ավարտից հետո բուժհաստատությունը կունենա արդիականացված ենթակառուցվածքներ, բարելավված պայմաններ և առավել հարմարավետ միջավայր ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ այցելուների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում