Միջազգային

Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի երկրների հետ

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի երկրների հետ

Իրանը պատրաստ է անվտանգության բնագավառում համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների խորհրդարանական միության խորհրդաժողովի՝ Բաքվում ընթացող նիստի ընթացքում:

«Իրանը, որը հատուկ հետաքրքրություն ունի մուսուլմանական երկրների, հատկապես (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանի և մասնավորապես Պարսից ծոցի պետությունների նկատմամբ, հայտարարում է, որ պատրաստ է անվտանգության բնագավառում համաձայնագրերի կնքմանն (այդ պետությունների) հետ, որոնք կամրապնդվեն կայուն տնտեսական համագործակցությամբ: Դա թույլ կտա պաշտպանել նրանց ընդհանուր թշնամիներից և նրանց տարածքները դարձնել անվտանգ բոլոր ներդրողների համար»,-  մեջբերել է նրա խոսքն Իրանի Tasnim գործակալությունը:

Ղալիբաֆն ընդգծել է, որ մուսուլմանական աշխարհի ապագան պետք է ձևավորվի «ոչ թե կործանարար մրցակցությամբ, այլ համագործակցության, տնտեսական ինտեգրացիայի» և «անընդհատ քաղաքական երկխոսության հիման վրա»:

Նա նաև հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախկինի նման պնդում է Մերձավոր Արևելքի երկրներից բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում