Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին հունիսի 24-ին այցելել է Մուսկատ և օմանցի գործընկերոջ՝ Բադր ալ Բուայիդիի հետ քննարկել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, լարվածությունը զսպելու և երկխոսության ու փոխըմբռնման համար ավելի կայուն ուղիներ ստեղծելու ուղղությամբ իրականացվող քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը: Բացի այդ, քննարկվել են Հորմուզի նեղուցում ծովային անվտանգության և կենսականորեն կարևոր ջրային ուղիներով առևտրի ու էներգիայի անխափան հոսքի ապահովման հետ կապված վերջին զարգացումները՝ համաձայն միջազգային իրավունքի»,- նշվել է հայտարարության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել են երկու կողմերի մի շարք պաշտոնյաներ, անդրադարձ է կատարվել Օմանի և Կատարի միջև ամուր հարաբերություններին և տնտեսական ու ներդրումային տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետ ծրագրերին։

Նախարարները նաև քննարկել են ռազմավարական գործընկերության հնարավորությունները և դրա հետագա զարգացման ուղիները՝ ի շահ երկու երկրների։

Հայերեն Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան