ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ մանրամասնելով, որ միջոցառմանը մասնակցում են նաև Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։

Նշվում է, որ հարթակը ստեղծվել է Հարավային Կովկասի, սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապակցվածության օրակարգի ամրապնդման և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգն առաջ մղելու նպատակով։

Համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել որպես բանախոս «Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի ապագա հեռանկարները սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում. դեպի 2030 թվական» խորագրով պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաև Մոլդովայի փոխվարչապետը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով նախարարը, Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման հարցերով նախարարը, Համաշխարհային բանկի փոխնախագահը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը և արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրենը:

Իր ելույթում Վահան Կոստանյանն ընդգծել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման և այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսության խթանման կարևորությունը՝ նշելով, որ այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները կարող են նպաստել Հարավային Կովկասի՝ որպես Եվրոպան և Ասիան կապող կարևոր հանգույցի ներուժի լիարժեք իրացմանը։ Այդ առնչությամբ նա կարևորել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը, մասնավորապես տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Նա ընդգծել է, որ ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցության, տնտեսական զարգացման և վստահության ամրապնդմանը։

Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ և ԵՆԲ միջև ստորագրվել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ:

 

Հայերեն English Français Русский Türkçe 中文

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է