Թուրքիա

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունիսի 23-24-ը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:   

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանի  խոսքով՝ այցի շրջանակում նախատեսված հանդիպումների ընթացքում կքննարկվեն թուրք-լեհական հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները, ինչպես նաև գործող համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ 

Սպասվում է, որ կողմերը երկկողմ օրակարգից բացի մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում