Հայաստանի ամբողջ տարածքում հունիսի 24-ին օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը հունիսի 24-ին, հունիսի 23-ի համեմատ, կնվազի 4-5 աստիճանով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունիսի 24-ին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Վաղը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Այս ցիկլոնն իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ, ուստի վաղը ցերեկային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի 4-5 աստիճանով»,-նշել է Սուրենյանը։
Կարդացեք հոդվածը` Русский