Ռուսաստան

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Եվրոպական միությունը ներկայում քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունների, այլ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու ուղիները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ պատասխանելով լրագրողների հարցերին ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովից հետո։

«Ցավոք, մենք այժմ չենք խոսում բանակցությունների մասին»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Կոշտայի խոսքերը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ չէ երկխոսության։

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն չի ցանկանում հանդես գալ միջնորդի դերում։

«ԵՄ-ն Ուկրաինայի կողմում է և աջակցում է Ուկրաինային»,- նշել է Կոշտան։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում