Մարզեր

Շիրակի մարզում ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ կարկտահարության հետևանքով պատճառված վնասները գնահատելու համար

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ կարկտահարության հետևանքով պատճառված վնասները գնահատելու համար

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասները գույքագրման և գնահատման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը մարզում, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում, սկսել է տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։

Վնասների գույքագրումն իրականացվում է տեղում՝ յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, ուսումնասիրելու և ճշտելու է պատճառված վնասների ծավալը։

Հաշվառվելու են նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին հասցված վնասները։

Աշխատանքների կազմակերպման ընթացքին և հետագա անելիքներին վերաբերող հարցերի քննարկման նպատակով անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և փրկարար ծառայության պատասխանատու պաշտոնյաներ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում