«Արև Արենայում» կայացել է առաջին համերգը

2 րոպեի ընթերցում

Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի և հ. 188 հանրակրթական դպրոցի հարակից տարածքում տարիներ շարունակ լքված տարածքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ վերակառուցվել է և վերածվել ժամանակակից բացօթյա մշակութային հարթակի՝ «Արև Արենա»-ի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Մշակութային նոր հարթակի համար ձևավորվել է նաև «Արև Արենա» անվանումն ու բրենդային ինքնությունը, որոնք խորհրդանշում են բաց, ժամանակակից և ստեղծարար հանրային տարածք՝ արվեստի, կրթության և համայնքային կյանքը միավորելու նոր միջավայր։

Շուրջ 500 հանդիսատեսի համար նախատեսված մշակութային այս նոր հարթակում կանցկացվեն բազմաժանր համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, կինոցուցադրություններ և մշակութային այլ միջոցառումներ։ Ամռան ամիսներին այստեղ կգործի նաև մանկապատանեկան ստեղծագործական ճամբար, որը կընդունի շուրջ 300 երեխայի։

Տարածքը վերակառուցելը, հիմնանորոգելը և գույքով համալրելը տևել է շուրջ երկու ամիս։ Այդ ընթացքում հիմնովին նորացվել են ենթակառուցվածքները, կառուցվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, տարածքը կանաչապատվել, բարեկարգվել է ու ասֆալտապատվել։

Հունիսի 17-ին Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 17-րդ մրցույթ-փառատոնի գալահամերգով ազդարարվեց «Արև Արենայի» պաշտոնական բացումը։

Երեկոյի ընթացքում հայտարարվեց նաև Երևանի քաղաքապետարանի մեկ այլ կարևոր նախաձեռնության մասին. շուրջ 60 տարվա ընդմիջումից հետո Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք են բերվել 30 բարձրակարգ KAWAI ռոյալներ, որոնք էապես կբարելավեն երաժշտական կրթության որակը։ 

Ծրագրով կայացավ նաև աշխարհահռչակ հայազգի ջութակահար-մանկավարժ Իվան Գալամյանի «Ջութակ նվագելու և դասավանդելու սկզբունքները» գրքի շնորհանդեսը, որը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ առաջին անգամ թարգմանվել է հայերեն։

Հայերեն

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են