ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ իր երկրի կողմից պաշտպանական ծախսերը 1,5 տրիլիոն դոլարի հասցնելն «ուղերձ է աշխարհին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է APT-ն։

«(Խմբ.՝ ծախսերի ավելացումը) պարզապես մի բան չէ, որի մասին մենք խոսում ենք։ Դա մի բան է, որ մենք իրականացնում ենք մեր գործողություններով։  2027 ֆինանսական տարում մեր պաշտպանության մեջ 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն ուղերձ է աշխարհին», - ասել է նա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Հեգսեթը հավելել է, որ այս գումարը կուղղվի ԱՄՆ կարողությունների, ինչպես նաև նրա պաշտպանական արդյունաբերական բազայի խթանմանը և «ազատության զինանոցի» կառուցմանը։

«Աշխարհին ուղարկվող ճիշտ ուղերձն այն է, որ մենք հասկանում ենք այս պահի սպառնալիքները և չենք կարող միայն խոսել այդ մասին։ Մենք պետք է պատրաստ լինենք ինչ-որ բան անել՝ ուժեղ կերպով», - ասել է նա։

2026 ֆինանսական տարում ԱՄՆ պաշտպանական ծախսերն, ըստ կառավարության փաստաթղթերի, մի փոքր պակաս էին 1 տրիլիոն դոլարից։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ

Հայերեն العربية Русский

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք

ԱՄՆ-ն կփակի դիվանագիտական ներկայացուցչությունները Ճապոնիայում, Կանադայում, Ինդոնեզիայում, Կամերունում և Գրենադայում

Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ Արշակյան

Գիտատեխնիկական համագործակցություն՝ հանուն անվտանգության․ Հայաստանում մեկնարկել է CTBTO-ի տարածաշրջանային աշխատաժողովը

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակը. հայկական հայացք Չինաստանի վերելքին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է