Մարզեր

Արդենիսում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը

1 րոպեի ընթերցում

Արդենիսում  հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից,  ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված այս սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 39 միլիոն դրամ, որից համայնքի ներդրումը 38.2 տոկոս է՝ 14 միլիոն 898 հազար դրամ։ Մնացած մասը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից։

Համայնքապետարանից հայտնում են նաև, որ իրականացվող ծրագրի արդյունքում բնակավայրի բոլոր թաղամասերում ամբողջությամբ հասանելի կդառնա խմելու ջուրը, ինչպես նաև զգալիորեն կնվազեն ջրային կորուստները՝ ապահովելով կայուն և որակյալ ջրամատակարարում։

Պետություն-համայնք համաֆինանսավորման այս ձևաչափը թույլ է տալիս արդյունավետորեն լուծել տարիներով կուտակված հրատապ խնդիրները՝ նպաստելով մարզերի համաչափ զարգացմանը, տեղական ենթակառուցվածքների արդիականացմանը և գյուղական բնակավայրերում կյանքի որակի բարձրացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում