ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն ավելի քան 1 միլիարդ դոլար է տրամադրում ՄԱԿ-ի կառույցներին՝ 40 երկրներում կարիքավորներին օգնելու համար։ Միջոցների մեծ մասը բաժին կհասնի Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ), մնացածը՝ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Հատկացված միջոցների հիմնական մասը՝ ավելի քան 800 միլիոն դոլար, կստանա ՊՀԾ-ն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կստանա մոտավորապես 218 միլիոն դոլար։

Միջոցներ ստացողների թվում են շարունակվող ճգնաժամերի պայմաններում զգալի հումանիտար կարիքներ ունեցող երկրները, այդ թվում՝ Եթովպիան, Մյանման և Ուկրաինան, նշվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՊՀԾ-ն այդ միջոցները կօգտագործեն իրենց մանդատներին համապատասխան պարենի, առողջապահության, երեխաների պաշտպանության, լոգիստիկայի և այլ ոլորտներում օգնություն ցույց տալու համար։

Մայիսին Միացյալ Նահանգները հայտարարել էր ՄԱԿ-ին 1,8 միլիարդ դոլարի տրամադրման մասին: Դեկտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կազմակերպությանը տրամադրել էր 2 միլիարդ դոլար:

Մինչև Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը ԱՄՆ ֆինանսական վճարումները մի շարք դեպքերում եղել են մի քանի անգամ ավելի բարձր, քան ներկայիս վճարները: Բացի այդ, Միացյալ Նահանգները նախկինի նման միլիարդավոր դոլար է պարտք ՄԱԿ-ին չվճարված անդամավճարների տեսքով: Թրամփը խիստ քննադատում է համաշխարհային կազմակերպությանը, որն այժմ լուրջ ֆինանսական դժվարություններ է ապրում:

Իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբում ​​Դոնալդ Թրամփը կասկածի տակ է առել ԱՄՆ մարդասիրական օգնությունն ընդհանուր առմամբ և դադարեցրել է մի շարք ծրագրերի ֆինանսավորումը: Նրա ղեկավարության ներքո ԱՄՆ-ն նաև դուրս է եկել ՄԱԿ-ի համակարգի շատ կազմակերպություններից և հրաժարվել ՄԱԿ-ի հովանու ներքո կնքված համաձայնագրերից:

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը