Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները տեղի կունենան հուլիսին

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները կանցկացվեն հուլիսի 4-9-ը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Մասնավորապես հաղորդվում է, որ երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հուլիսի 6-ին՝ կրկին Թեհրանում, իսկ Ղոմ քաղաքում հուղարկավորությունը կանցկացվի հուլիսի 7-ին։

Ալի Խամենեիի հուղարկավորության վերջնական արարողությունը կանցկացվի հուլիսի 9-ին Իմամ Ռեզայի դամբարանում՝ Մաշհադ քաղաքում։

Մարտի 4-ին հաղորդվել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը հետաձգվել է։

Հուղարկավորության արարողությունը նախատեսված էր սկսել մարտի 4-ին, տեղական ժամանակով ժամը 22:00-ին։ Նրա հրաժեշտի արարողությունը պետք է տևեր երեք օր ու երեք գիշեր։

Կազմակերպիչները հայտարարել էին, որ Խամենեիի հուղարկավորության արարողությունն անորոշ ժամանակով հետաձգվել է, մինչև պատրաստ կլինեն դրա համար անհրաժեշտ բոլոր օբյեկտները և ենթակառուցվածքները։

Ալի Խամենեին սպանվել էր 2026 փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասված առաջին հարվածների ժամանակ։

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին