Քաղաքականություն

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժամանման մասին ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Ժամանեցի Թեհրան՝ մասնակցելու ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը»,– կից գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմը ևս հաղորդագրություն է տարածել այցի մասին, որտեղ նշվում է, որ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին: 

Հայաստանի վարչապետը հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ հուլիսի 3-ին մեկնելու է Իրան, վերադառնալու է նույն օրը։ Վարչապետն ընդգծել էր, որ այցի ընթացքում նախատեսված են շփումներ Իրանի ղեկավարության հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում