Իրան

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալլահ մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:

Հրաժեշտի արարողության ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին և գրառում կատարել սգո մատյանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում