Իրան

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիի հիշատակին

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մարմինը տեղափոխել են Թեհրանի Մեծ Մոսալլա կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

86-ամյա Ալի Խամենեիի դագաղի կողքին են դրվել նաև ավիահարվածից զոհված ընտանիքի այլ անդամների դագաղները։

Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ հանրության առաջ հայտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին։

Իրանի նոր գերագույն առաջնորդ 56-ամյա այաթոլլա Մոջթաբա Խամենեին՝ Ալի Խամենեիի որդին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հուղարկավորությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ըստ տարբեր հրապարակումների՝ նա հոր հետ միասին վիրավորվել է ամերիկա-իսրայելական ավիահարվածների ժամանակ և գտնվում էր կոմայի մեջ։ Ըստ Ռուսաստանում Պակիստանի դեսպանի՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր, սակայն արդեն ապաքինվում է։

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները կտևեն մինչև հուլիսի 8-ը՝ Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում, որտեղ գտնվում են շիաների գլխավոր սրբավայրերը։ Իսկ թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։

Երկրի իշխանությունների գնահատմամբ՝ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցի 15-20 միլիոն մարդ։ Այս կապակցությամբ Թեհրան են ժամանել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պատվիրակություններ։ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Թեհրանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում