Քաղաքականություն

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

1 րոպեի ընթերցում

Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը կամ հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ռուսական ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է իրանական աղբյուրը։

Լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ Խամենեիի առաջին հեռախոսազանգը և հանդիպումը կարող են լինել Պուտինի հետ, քանի որ Ռուսաստանը մտերիմ երկիր է Իրանի համար։

«Սակայն, այս պահին, ռազմական իրավիճակի և անվտանգության նկատառումներից ելնելով՝ նա (Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին) չի ներկայանում հանրությանը»,- ընդգծել է աղբյուրը։

Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է դարձել իր հոր՝ Ալի Խամենեիի զոհվելուց հետո։ Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում