Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան համատեղ խաղաղության հիմնադրամ են նախաձեռնել՝ իսրայելապաղեստինյան հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորմանը նպաստելու համար։ Հիմնադրամում յուրաքանչյուր երկիր կներդնի 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1.34 միլիոն դոլար): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության՝ հիմնադրամը կկենտրոնանա նոր և առկա ժողովրդական նախագծերի վրա, մասնավորապես՝ այն նախագծերի, որոնք ներառում են երիտասարդական խմբեր, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և կանանց։

Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեք երկրները Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի և Նորվեգիայի հետ միասին այս շաբաթվա սկզբին հայտարարել էին օկուպացված Արևմտյան ափին Իսրայելի նորաբնակների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնություն գործադրող և ֆինանսավորող ցանցերի դեմ համակարգված պատժամիջոցների մասին։

Արևմտյան երկրների արձագանքը հնչել է Արևմտյան ափին իսրայելցիների կողմից անօրինական բնակավայրերի ընդլայնման և բռնության աճի ֆոնին։

«Մերձավոր Արևելքում խաղաղությունը, արդարությունն ու անվտանգությունը կախված են երկու պետության սկզբունքով կարգավորումից, և այդ պատճառով էլ մեր երկրները ճանաչել են Պաղեստինի Պետությունը՝ Իսրայելի Պետության հետ միասին», - հայտարարության մեջ ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը։

Հաղորդվում է, որ պաղեստինցիներին մարդասիրական աջակցություն տրամադրելուց բացի, նախաձեռնությունը նաև նպատակ ունի ճնշել իսրայելցի նորաբնակներին և աջակցել Գազայում խաղաղություն հաստատելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 20-կետանոց ծրագրին։

Հայերեն

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները մեկնարկը տրված է

Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը կազմում է գրեթե 100 տոկոս

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանում վերջին ութ տարիներին մշակույթի և սպորտի ոլորտի պետական ֆինանսավորումը շարունակական աճել է

ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորումը յոթ տարում ավելացել է ավելի քան 140 տոկոսով

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիսի 13-ի միջոցառումների անոնս