Եվրոպա

ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը

2027 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքն առաջին անգամ ձեռնամուխ կլինի Կոսովոյի համար ՆԱՏՕ-ի ուժերի հիմնական կազմի (KFOR) կրճատմանը՝ կապված անվտանգության ոլորտում իրադրության բարելավման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ։

«Կոսովոյում անվտանգության ոլորտում առկա իրադրությունն, ընդհանուր առմամբ, կայուն է. ՆԱՏՕ-ն ձեռնամուխ կլինի KFOR-ի օպտիմալացմանը և դրա թվաքանակն աստիճանաբար ադապտացիայի կենթարկի հաջորդ տարվա ընթացքում», - նշել է հրամանատարությունը, որը բազավորված է Բելգիայի Մոնս քաղաքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ կրճատումը կիրականացվի փուլ առ փուլ՝ այս կազմավորման մեջ գործող ազգային զորակազմերի պլանավորված ռոտացիաների շրջանակներում: Հրամանատարությունը չի հստակեցրել, թե ինչ չափով է պլանավորվում կրճատել KFOR-ը: Այժմ դրա կազմում կա 4600 զինվորական 31 երկրից:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում