Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հունիսի 12-ին հայտարարել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Լիբանանի հարավում գրոհել է «Հեզբոլլահ»-ի 310 օբյեկտի վրա, և «մոտ 80 ահաբեկիչ է ոչնչացվել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԻՊԲ Telegram ալիքում գրառման մեջ։

Միևնույն ժամանակ ԻՊԲ-ն հայտարարել է, որ Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 20 պաղեստինցի զինյալ, այդ թվում՝ «Իսլամական ջիհադ» կազմակերպության երեք ավագ զինյալ, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ին դրամական միջոցների փոխանցման ենթակառուցվածքի ղեկավարը և նրա տեղակալը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Արևմտյան ափին կատարվել է «50 ահաբեկչի ձերբակալություն», առգրավվել է տարբեր տեսակի ռազմական տեխնիկա և զինամթերք։

«Զուգահեռաբար, Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են գործողությունները՝ մաքսանենգությունը կանխելու և արևելյան ու արևմտյան սահմանների երկայնքով պաշտպանությունն ամրապնդելու համար», - նշված է գրառման մեջ:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ չնայած Լիբանանում և Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությանը՝ Իսրայելի բանակը շարունակում է ռմբակոծել, ներխուժել և օկուպացնել տարածքներ։

Հայերեն

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար