ՆԳ նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ 

«Ես ուզում եմ նորից փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Մեր ընտրական օրենսգիրքը բոլոր քաղաքական ուժերին տալիս է բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ հետևելու այդ ամբողջ գործընթացին և հավաստիանալու, որ ընտրական պրոցեսները պատշաճ են կազմակերպված։ Ընտրատեղամասերում քաղաքական ուժերն ունեն վստահված անձինք, ընտրատեղամասերում կան դիտորդներ, տեսահսկման համակարգերով ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակումներ կան»,- ասել է Սարգսյանը։

Նա շեշտել է, որ գոնե մինչև այս պահը չի տեսել որևէ քաղաքական ուժի կողմից ներկայացված որևէ արձանագրում, որը կլինի փաստահեն և իրավաչափ ու կվկայի էական խախտումների մասին։

Արփինե Սարգսյանը մանրամասնել է, որ քաղաքական տարբեր ուժեր տարբեր  հայտարարություններ են անում ընտրությունների ժամանակ իբր խախտումների մասին, այդ հայտարարությունները տարածվում են նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից, իսկ երբ ՆԳՆ-ն այդ օգտատերերին խնդրում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, նրանք ասում են, որ պարզապես արտատպել են քաղաքական ուժերի հայտարարությունները, և փաստեր չունեն։

«Մենք շարունակելու ենք մեր մոնիթորինգն ամբողջ ծավալով, եթե կլինեն հարցեր, որտեղ արձագանքի կարիք կլինի, անպայման արձագանքը կտանք»,- ընդգծել է նախարարը։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։

Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։ 

Հայերեն English Español

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ