ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը՝ ընդգծելով, որ ներկա պահին ԿԸՀ-ի պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ՝ ուղղված ԶԼՄ-ներին, դիտորդներին, ընտրությունների մասնակից կուսակցություններին և դաշինքներին։

Հայտարարության մեջ նշված է, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 95-ի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում հունիսի 14-ին կամփոփվեն ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և կընդունվի հետևյալ որոշումներից մեկը.

1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.

2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.

3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:

  • «Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար (ինչպես նաև այն սուբյեկտների, որոնք ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա», – ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի Կառավարություն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։

Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։

ԿԸՀ-ն վերահաշվարկի դիմումներ ստացել է երեք քաղաքական ուժից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևեր» կուսակցությունից։

Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի արտահերթ նիստում անդրադարձել է թիվ 10 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2026թ․ հունիսի 11-ի՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխանաբար N 8-Ա և թիվ 10-Ա որոշումներին։

Հանձնաժողովն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։

Հայերեն Русский

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը

Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը

Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է․ Վահե Հովհաննիսյան

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն

Արաբական կոալիցիան հաղորդել է Էր Ռիադի վրա հութիների արձակած թևավոր հրթիռի կալանման մասին

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Կառավարությունը 1 տարով կերկարաձգի Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը

Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում