Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանում ավիահարվածի հետևանքով երկու մալայզիացի խաղաղապահ թեթև վիրավորում է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է մալայզիական New Straits Times-ը։

Մալայզիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը հայտնել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈւՆԻՖԻԼ) կազմում գտնվող մալայզիական գումարտակի երկու անդամները միջադեպի ժամանակ եղել են Տիբնինում ՄԱԿ-ի բազայից մոտ 1 կմ արևմուտք գտնվող լոգիստիկ շարասյան մեջ։

«Անձնակազմի երկու անդամները հարվածներ են ստացել իրենց մեքենայի ապակու բեկորներից, որից նրանք թեթև վնասվածքներ են ստացել։ ՄԱԿ-ի երկու մեքենաներ նույնպես արտաքին վնասներ են կրել», - ասել է նա։

Խալեդի խոսքով՝ անձնակազմի երկու անդամներն էլ անցել են բժշկական զննում և ըստ տեղեկությունների՝ գտնվում են կայուն վիճակում։

Նա նաև նշել է, որ նախարարությունը կշարունակի հետևել զարգացումներին՝ անձնակազմի պատրաստվածությունն ու Լիբանանում Մալայզիայի խաղաղապահ առաքելության սահուն իրականացումն ապահովելու համար։

Իր հերթին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ «ՅՈւՆԻՖԻԼ-ը կհետաքննի միջադեպը»՝ առանց մանրամասնելու, թե ով է պատասխանատու հարձակման համար։

Իր հերթին, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հարավային Լիբանանի Խարդալիի օդային տարածքում «երկիր-օդ» դասի հրթիռով խոցել է իսրայելական բանակին պատկանող «Hermes 450-Zik» տեսակի անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

«Հեզբոլլահ»-ը նաև հայտարարել է Լիբանանի հարավում իսրայելական մեքենաների և զինվորների հավաքատեղիների թիրախավորման մասին։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3711-ի, իսկ վիրավորներինը՝ 11 483-ի։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն