Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա

1 րոպեի ընթերցում

Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա՝ դրանք անվանելով պետությունների ինքնիշխանության և միջազգային իրավունքի կանոնների կոպիտ խախտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է տարածաշրջանն այս անհիմն հարձակումների հետևանքներից զերծ պահելու և լարվածության թուլացման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար», - նշվել է X-ում նախարարության էջում կատարված գրառման մեջ։

ԱԳՆ-ն վերահաստատել է իր լիակատար համերաշխությունը Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի հետ և իր աջակցությունը հայտնել նրանց կողմից ձեռնարկվող բոլոր քայլերին՝ միտված սեփական երկրի ինքնիշխանության ու անվտանգության պահպանմանը։

Մերձավոր Արևելքում վերջին օրերին իրավիճակը կրկին թեժացել է։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին, իսկ պաշտոնական Թեհրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Հայերեն Русский

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն