Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է խորացնել ռուս-վրացական կապերը փոխադարձ հարգանքի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ըմբռնումով ենք մոտենում Թբիլիսիի փորձերին՝ վերջ դնել արտաքին թելադրանքներին և փոխգործակցել օտարերկրյա գործընկերների հետ հավասար, փոխադարձ հարգանքի հիմունքներով», - նշել է Զախարովան։

«Մենք պատրաստ ենք խորացնել ռուս-վրացական կապերը, որոնք Վրաստանի տնտեսական վերականգնման հիմնական գործոններից մեկն են։ Մենք դա անում ենք մաքուր սրտով և բաց մտքով», - հավելել է նա։

Նա նշել է նաև, որ Մոսկվան «բաց է Թբիլիսիի հետ համագործակցության ընդլայնման համար»՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։

«Թբիլիսին վճռական և գիտակցված ընտրություն է կատարել՝ հօգուտ երկրի ինքնիշխանության վերականգնման, վրաց ժողովրդի շահերի ապահովման, և, կավելացնեմ նաև, երկրի և ժողովրդի արժանապատվության», - ասել է դիվանագետը։

Հայերեն فارسی Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի