ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը․ ընթացիկ տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով նախարարության 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

«Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Մասնավորապես, այս տարվա հունիսի սկզբի դրությամբ թիվը կազմել է 11 հազար 146, Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որոնցից շուրջ 12 հազարին տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,-մանրամասնեց Արմեն Մկրտչյանը։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 120 հազար հայ տեղափոխվել է Հայաստան։ Հայաստանի կառավարությունը նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար իրականացնում է բնակապահովման, նրանց աշխատանքով ապահովելու և տարբեր այլ ծրագրեր։  

Հայերեն English Español Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի