Բրյուսելը պետք է դադարեցնի թշնամական քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ. խորհրդարանի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպայում Վրաստանը ունի «թշնամիներ», որոնք դեմ են երկրի զարգացմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռարձակողը։

«Ցավոք, Եվրոպայում մենք ունենք թշնամիներ, որոնք դեմ են մեր երկրի զարգացմանը։ Նրանք ուղղակիորեն ցանկանում են վնասել մեր երկրին։ Բրյուսելը պետք է դադարեցնի այս թշնամական քաղաքականությունը, դա նրանց կարողությունների շրջանակում է։ Բրյուսելը ԵՄ թեկնածու երկրի նկատմամբ իրականացնում է թշնամական քայլեր։ Սա չի համապատասխանում որևէ պարտավորության, որը Բրյուսելը ստանձնել է վրաց ժողովրդի առաջ»,- ասել է Պապուաշվիլին

Նա նաև նշել է, որ նման քաղաքականությամբ Բրյուսելը խախտում է 2014 թվականին Վրաստանի հետ ստորագրված ասոցացման համաձայնագիրը։

2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանը ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչից հետո Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ վատթարացան։ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ օրենքից, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պնդել է, որ դրա նպատակն է ապահովել երկրում գործող ՀԿ-ների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը։

2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» ստացել է 53.93% ձայն և 150 մանդատից՝ 89-ը։ Նոյեմբերի 28-ին կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների քննարկումը և հրաժարվել ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։

Հայերեն

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26