Լատվիայում ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով ՆԱՏՕ-ի կործանիչները բերվել են մարտական ​​պատրաստության

2 րոպեի ընթերցում

Լատվիայի Ազգային զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերել ՆԱՏՕ-ի բալթյան երկրների պարեկման կործանիչները՝ Ալուկսնեի շրջանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)  հարձակման հայտարարված սպառնալիքից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է LSM պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային զինված ուժերին:

«Ձեզ հայտնում ենք Լատվիայի օդային տարածքին հնարավոր սպառնալիքի մասին: Այս պահին ոչ մի հետագա գործողություն չի պահանջվում: Եթե իրավիճակը փոխվի, դուք կստանաք ծանուցում անհրաժեշտ միջոցների վերաբերյալ», - հավելել են գերատեսչությունում:

Լատվիայի Ազգային զինված ուժերի տվյալներով՝ տագնապը տևել է տեղական ժամանակով ժամը 04:59-ից մինչև 06:25-ը: Քաղաքացիներին հեռախոսով ծանուցում է ուղարկվել երկրի օդային տարածքում հնարավոր սպառնալիքի մասին:

Մայիսի 7-ին անօդաչու թռչող սարք է կործանվել Լատվիայի արևելյան Ռեզեկնե քաղաքի նավթաբազայի տարածքում, վնասվել է չորս նավթամբար: Նախնական տվյալների համաձայն՝ հանրապետություն կարող էին թռչել «ուկրաինական կողմից դեպի Ռուսաստան արձակված» անօդաչու թռչող սարքեր: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են վեց անօդաչու թռչող սարքերից բաղկացած խմբի հայտնաբերման մասին՝ Լատվիայի օդային տարածքում այն ժամանակ, երբ Ուկրաինայի զինված ուժերը փորձում էին հարվածել Սանկտ Պետերբուրգի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների:

Հայերեն Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ