Իրան

Իսպանիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունների

1 րոպեի ընթերցում

Իսպանիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցում ռազմական գործողությունների

Իսպանիայի կառավարությունը բացառում է թագավորության մասնակցության հնարավորությունը Հորմուզի նեղուցում որևիցե  ռազմական գործողության, որը կարող է վերածվել  հակամարտության սրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը բրիտանական Financial Times (FT) թերթի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մադրիդը «չի մասնակցի ոչ մի գործողության, որը կարող է հանգեցնել էսկալացիայի»: Ալբարեսը պատասխանել է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման առաքելությանն Իսպանիայի զինված ուժերի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ ամերիկա-իրանական գործարքի հնարավոր ձախողման դեպքում:

«Մենք կարծում ենք, որ այդ ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի», - ասել է նախարարը:

Ինչպես նշել է FT-ի զրուցակիցը, աշխարհակարգում տեղի է ունենում արմատական խզում նրանց միջև, ովքեր հիմնվում են միջազգային իրավունքի, պետական ​​​​ինքնիշխանության, ՄԱԿ-ի կանոնադրության վրա, և նրանց միջև, ովքեր ընտրում են «ջունգլիների օրենքը», այսինքն՝ «քաոսը, բռնությունը և պատերազմը՝ որպես արտաքին քաղաքականության փոխարինում»:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում