Բուլղարիայի պետական վերահսկողությունը պետական աուդիտի համար կօգտագործի արհեստական ինտելեկտով օգնական. BTA

4 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Արհեստական ինտելեկտը կդառնա այն առանցքային գործիքներից մեկը, որի միջոցով Բուլղարիայի պետական վերահսկողությունը կբարձրացնի հանրային աուդիտի արդյունավետությունը և կօգնի բացահայտել պետական միջոցների կառավարման ոլորտում խախտումներն ու ռիսկերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին գրել է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը՝ (BTA) մեջբերելով Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահ Դիմիտր Գլավչևի՝ Փարիզում կայացած ՏՀԶԿ անդամ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների ամենամյա հանդիպման ժամանակ արած հայտարարությունը։։

Դիմելով ֆորումի մասնակիցներին՝ Գլավչևը ներկայացրել է ODIS AI assistant համակարգը, որը մշակվել է Բուլղարիայի պետական վերահսկողության համար և հիմնված է INSAIT-ի կողմից ստեղծված BGGPT բուլղարական մեծ լեզվային մոդելի երրորդ տարբերակի վրա։

Համակարգի առաջին մոդուլը կօգնի աուդիտորներին պետական գնումների ստուգումների ընթացքում, իսկ հետագայում այն կօգտագործվի նաև մեծ ծավալի տվյալների և փաստաթղթերի վերլուծության, պայմանագրերի և հաշիվ-ապրանքագրերի ավտոմատ ստուգման, ինչպես նաև ֆինանսական աուդիտների իրականացման համար։

Նրա խոսքով՝ աուդիտորական գործունեության մեջ արհեստական ինտելեկտի կիրառման թեման արդեն ՏՀԶԿ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հիմնական առաջնահերթություններից է, մինչդեռ պետությունների մեծ մասում նման համակարգերը դեռևս գտնվում են փորձնական փուլում։

Իր ելույթում Գլավչևը նշել է նաև, որ հաստատությունը շարունակում է ընդլայնել թափանցիկության ապահովման և կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ակտիվների և շահերի հայտարարագրերի ստուգման, շահերի բախման բացահայտման և հանրային ռեգիստրների վարման միջոցով։ Նա նաև անդրադարձել է «Շահերի ներկայացման թափանցիկության մասին» օրենքի շրջանակում նոր ռեգիստրի առաջիկա ստեղծմանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև պետական վերահսկողության կողմից իրականացվող՝ քաղաքացիների համար անմիջական նշանակություն ունեցող աուդիտները՝ առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի, թվայնացման և պետական ռեսուրսների կառավարման ոլորտներում։

Ընթացիկ ստուգումների թվում են Վերականգնման և կայունության ազգային ծրագրի, երաշտի պայմաններում ջրային ռեսուրսների կառավարման և անտառային հրդեհներով պայմանավորված աղետների կանխարգելման միջոցառումների աուդիտները։

ՏՀԶԿ անդամ երկրների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ամենամյա հանդիպումը տեղի է ունենում մայիսի 27-28-ը Փարիզում և բացվել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Մաթիաս Կորմանի կողմից։

Համաժողովի ընթացքում INTOSAI-ի ներկայացուցիչներն ընդգծել են անկախությունը՝ որպես ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների գործունեության հիմնարար սկզբունք՝ համաձայն Լիմայի հռչակագրի։ Փաստաթղթում նշվում է, որ նման մարմինները կարող են իրենց պարտականությունները կատարել օբյեկտիվ և արդյունավետ միայն այն դեպքում, եթե լիովին անկախ են ստուգվող կառույցներից և պաշտպանված են արտաքին ազդեցությունից։

Հայերեն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները գիտակցել են, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան. վարչապետի ելույթը Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնմանը

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

Երևանի քաղաքապետարանը ոչ բարեխիղճ կառուցապատողների համար տուգանքը կբարձրացնի մինչև 2 մլն դրամ