Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության գործարան. Արման Թաթոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության գործարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձով հայտարարել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը՝ նշելով, որ վարչապետ լինելու պարագայում նման հարցերը պետական քաղաքականության առաջնային ուղղություններ են լինելու։

«Մենք պահպանելու ենք բոլոր միջազգային պարտավորությունները, զարգացնելու և խորացնելու ենք հարաբերությունները այս բոլոր հարցերով ԱՄՆ-ի և մյուս բոլոր երկրների հետ։ Մենք Հայաստանի կրթական համակարգում՝ համալսարաններում, քոլեջներում և դպրոցներում անելու ենք կրթական ծրագրերի փոփոխություններ»,- ասաց Թաթոյանը։

Նա ընդգծեց նաև, որ այս համակարգերն օգտագործվելու են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերում, գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ։

«Մեր սփյուռքի հայրենակիցների հետ աշխատելու ենք շատ սերտ, որպեսզի նրանց հետ միասին այս համակարգերը բերենք և ներդնենք մեր երկրում։ Միայն թե այս ընթացքում մենք պահպանելու ենք մեր ազգային ինքնությունը, պահպանելու և զարգացնելու ենք մեր ազգային արժեքները, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ մենք՝ հայերով ենք դա անում։ Դա հնարավոր է, և դա կարող են անել հենց հայերը»։

Տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի կառավարության առաջատար իրագործվող ծրագրերից է Հրազդանում ԱԲ գործարանի կառուցման նախագիծը, որը Firebird ընկերության, Nvidia-ի և Հայաստանի կառավարության համատեղ ձեռնարկն է։ Առաջին փուլի համար հայտարարվել էր 500 միլիոն դոլարի ներդրումների մասին։ 2026-ի փետրվարի 10-ին Firebird-ը և ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես հայտարարեցին՝ մեկնարկում է նախագծի երկրորդ փուլը, ներդրումների ծավալը հասցվելու է շուրջ 4 միլիարդ դոլարի։ Տարեվերջին նախատեսվում է Հրազդանում գործարկել երկրորդ փուլի համար հայտարարված 50 հազար GPU-ները։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: 

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել