Փաշինյանը Հայաստանն ուժեղ և անվտանգ երկիր է դարձնում. Թրամփն աջակցություն է հայտնել վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ուժեղ և անվտանգ երկիր է դարձնում, նաև կիսում է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված իր տեսլականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ նաև կարևորելով օրերս ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության և բարգավաճման իմ տեսլականը», - գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ընդգծել է մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրված փաստաթղթերի կարևորությունը։

«Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր գործարք մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, որը կվերափոխի Հարավային Կովկասը և մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը նաև առաջիկա ընտրություններում աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։

«Այս պատճառները հաշվի առնելով՝ Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ (Հայաստանը) կրկին ավելի հզոր դարձրեք», - եզրափակել է Թրամփը։

Քաղաքականություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր մակարդակի են բարձրացրել ռազմավարական գործընկերությունը

Հայերեն العربية English فارسی Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը