Քաղաքականություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր մակարդակի են բարձրացրել ռազմավարական գործընկերությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն նոր մակարդակի են բարձրացրել ռազմավարական գործընկերությունը

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերությունը  բարձրացրել են նոր մակարդակի՝ ստորագրելով երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի շրջանակներում։

Կանոնադրությունը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ստորագրման արարողությունից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կանոնադրության ստորագրմամբ՝ Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր մակարդակի են բարձրացնում ռազմավարական գործընկերությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում