Իրան

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների առաջընթացից

1 րոպեի ընթերցում

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների առաջընթացից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս գոհ չէ Իրանի հետ բանակցությունների ընթացքից, ուստի Վաշինգտոնը կարող է վերադառնալ ռազմական գործողությունների։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին։

«Նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել։ Նրանք դեռևս այդ կետին չեն հասել։ Մենք դրանից գոհ չենք », - ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած նիստի ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հույս ունի առաջիկա ժամերին առաջընթաց տեսնել Իրանի հետ համաձայնագրի հարցում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում