ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԱՄԷ-ում Բարաքա ատոմակայանի վրա հարձակումը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների Բարաքա ատոմակայանի վրա հարձակումը՝ նշելով, որ հարձակումը միջազգային իրավունքի խախտում է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին նշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ հարձակումը լուրջ ռիսկեր է ստեղծել քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները նաև պահանջել են «անհապաղ և մեկընդմիշտ ​​դադարեցնել» ԱՄԷ-ում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները, այդ թվում՝ խաղաղ միջուկային օբյեկտների դեմ սպառնալիքները։

Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանմանը և աջակցություն է հայտնել ԱՄԷ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Նախորդ շաբաթ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բարաքա ատոմակայանի վրա հարձակվելու փորձ կատարող երեք անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ավելի ուշ ԱՄԷ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից որսված վեց անօդաչու թռչող սարքերն արձակվել են Իրաքի տարածքից։

Իրաքում գործում են Իրանին աջակցող աշխարհազորային խմբավորումներ, որոնք Իրանի դեմ հակամարտության ընթացքում պարբերաբար հարձակումներ են իրականացրել տարածաշրջանի տարբեր օբյեկտների ուղղությամբ։

Հայերեն English Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը