Քաղաքականություն

Բաքվում պահվող գերիների և պատանդառվածների հարցը մեր երկխոսության մաս է. Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ քննարկումների մասին

1 րոպեի ընթերցում

Բաքվում պահվող գերիների և պատանդառվածների հարցը մեր երկխոսության մաս է. Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ քննարկումների մասին

Բաքվում պահվող հայ գերիների և պատանդառված անձանց հարցը մշտապես Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների զրույցի կետերի մաս է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր ամերիկյան գործընկերներն էլ մշտապես անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ և ջանքեր են գործադրել, այդ ջանքերը հաջողություն են ունեցել։ Մեծ հույս ունեմ, որ այս հարցն առաջիկայում նոր հաջողություն կունենա»,- ասաց Միրզոյանը։

Մայիսի 26-ին Հայաստան է այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրվել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագիրը և նախաստորագրել՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում