Կանադայի վարչապետը ոչ օգտակար է համարել Ալբերտայի անջատման հարցի շուրջ հանրաքվեն

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Մարկ Քարնին կարծում է, որ հանրաքվեի անցկացումը Կանադայից Ալբերտայի նահանգի անջատման վերաբերյալ օգտակար չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Globe and Mail-ը:

«Օգտակա՞ր է արդյոք նման հիմնարար հարցեր տալ: Իհարկե, ոչ: Արդյո՞ք դա Ալբերտայի բնակիչների ժողովրդավարական կամքն է, արդյո՞ք նրանք քվեարկել են դրա համար վերջին նահանգային ընտրություններում: Ոչ, չեն քվեարկել», - նշել է նա:

Քարնին հավելել է, որ մտադիր է արշավ անցկացնել, որպեսզի նահանգը մնա Կանադայի կազմում, քանի որ «միասին մենք, անկասկած, ավելի ուժեղ ենք»:

Անցյալ շաբաթ Ալբերտայի նահանգապետ Դանիել Սմիթը հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում Ալբերտայի բնակիչներին կհարցնեն՝ արդյոք նահանգը պետք է մնա Կանադայի կազմում, թե նահանգի կառավարությունը պետք է սկսի Կանադայի սահմանադրությամբ պահանջվող իրավաբանական գործընթաց, որպեսզի անցկացնի նահանգային հանրաքվե Կանադայից անջատվելու հարցի շուրջ։

Ալբերտան Կանադայի կազմ է մտել 1905 թվականին։ 1940-ականներին տարածաշրջանում հայտնաբերել են նավթի մեծ պաշարներ, սակայն ըստ որոշ ալբերտացիների՝ դաշնային կառավարությունը խոչընդոտել է նավթագազային արդյունաբերությանը՝ հօգուտ կլիմայի հետ կապված օրենսդրության։

Աշխարհ

Ալբերտայի բնակիչները կքվեարկեն Կանադայի կազմում մնալու հարցի շուրջ

   

Հայերեն

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը