Աշխարհ

Ալբերտայի բնակիչները կքվեարկեն Կանադայի կազմում մնալու հարցի շուրջ

2 րոպեի ընթերցում

Ալբերտայի բնակիչները կքվեարկեն Կանադայի կազմում մնալու հարցի շուրջ

Կանադայի Ալբերտայի նահանգի ղեկավար Դանիել Սմիթը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում բնակիչները կքվեարկեն Կանադայի կազմում մնալու կամ նահանգի անջատման շուրջ հետագայում հանրաքվե անցկացնելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սմիթը նշել է, որ Ալբերտայի բնակիչներին կհարցնեն՝ արդյոք նահանգը պետք է մնա Կանադայի կազմում, թե նահանգի կառավարությունը պետք է սկսի Կանադայի սահմանադրությամբ պահանջվող իրավաբանական գործընթաց, որպեսզի անցկացնի նահանգային հանրաքվե Կանադայից անջատվելու հարցի շուրջ։

Նա նշել է, որ անձամբ քվեարկելու է Կանադայի կազմում Ալբերտայի մնալու օգտին, և որ իր կառավարությունը նման դիրքորոշում ունի։

Ալբերտայի ավելի քան 300 000 բնակիչ քվեարկել է Կանադայի կազմից նահանգի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օգտին։ Հանրաքվեի կազմակերպման իրավունքի քննարկման  համար պահանջվում էր 178 000 ստորագրություն։

Այնուամենայնիվ, ըստ հարցումների, ալբերտացիների մեծամասնությունը դեմ է Կանադայի կազմից դուրս գալուն։

Մայիսի 14-ին Դաշնային դատարանի դատավոր Շեյնա Լեոնարդն արգելափակել է Կանադայից Ալբերտայի նահանգի անջատման գործընթացը՝ վճիռը հիմնավորելով այն հանգամանքով, որ տարածաշրջանի ղեկավարությունն այդ հարցով չի խորհրդակցել երկրի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ։ Սմիթը նշել է, որ բնակչությունն իրավունք ունի հանրաքվեի, քննադատել է դատարանի վճիռը և խոստացել է բողոքարկել այն։

Ալբերտան Կանադայի կազմ է մտել 1905 թվականին։ 1940-ականներին տարածաշրջանում հայտնաբերել են նավթի մեծ պաշարներ, սակայն ըստ որոշ ալբերտացիների՝ դաշնային կառավարությունը խոչընդոտել է նավթագազային արդյունաբերությանը՝ հօգուտ կլիմայի հետ կապված օրենսդրության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում