Մարզեր

Վարդենիսի գեղարվեստի դպրոցի սաներն աչքի են ընկել «ԷՏՅՈՒԴ» միջազգային մրցույթ-փառատոնում

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի գեղարվեստի դպրոցի սաներն աչքի են ընկել «ԷՏՅՈՒԴ» միջազգային մրցույթ-փառատոնում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կոմիտաս Կարապետյանի անվան  գեղարվեստի դպրոցի աշակերտներն աչքի են ընկել «ԷՏՅՈՒԴ» միջազգային մրցույթ-փառատոնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցույթ-փառատոնում հատուկ մրցանակի է արժանացել Զոյա Ղազարյանը։ 1-ին կարգի մրցանակակիրներ են դարձել Զոյա Ղազարյանը և Էլմիրա Մարտիրոսյանը, 2-րդ կարգի մրցանակակիրներ՝ Դավիթ Գասպարյանը, Տարոն Ղազարյանը,  Ժասմեն Սահակյանը,  Շուշաննա Սահակյանը, 3-րդ կարգի մրցանակակիրներ՝ Հայկ Շաբոյանը,  Ռուբեն Մալոյանը, Նեկտար Մուրադյանը, Էլեն Գրիգորյանը, Սոֆի Կարապետյանը։ Դիպլոմներով պարգևատրվել են դասատուներ Սուսաննա Ալեքսանյանը, Գայանե Ասլանյանը, Հակոբ Հակոբյանը, Նարեկ Խաչատրյանը, Լիանա Ասատրյանը։

Մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։  

Նա բարձր է  գնահատել  մանկական գեղարվեստի դպրոցի դերակատարությունը համայնքի մշակութային կյանքի զարգացման գործում՝ ընդգծելով, որ շնորհալի երեխաների հաջողությունները համայնքի հպարտությունն են։

Կարեն Մկրտչյանը  շնորհավորել է սաներին՝ արձանագրած հաջողությունների համար, մաղթել  նոր ստեղծագործական նվաճումներ և վստահեցրել, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել մշակութային կրթության զարգացմանն ու պատանի տաղանդների խրախուսմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև դպրոցի գործունեությանը, կրթամշակութային ծրագրերին և ստեղծագործական ձեռքբերումներին վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում