ԳՊՀ-ի դասախոսը դասախոսություն է կարդացել Հռոմի Սապիենզայի համալսարանում

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի  արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը դասախոսություն է կարդացել Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանից,  դասախոսություններն անցկացվել են Արվեստի և հումանիտար գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողների համար՝ «Մշակույթների պատմություն» դասընթացի շրջանակում։ Դասախոսությանը ներկա են եղել ուսանողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Եթովպիայից, Ճապոնիայից և Չինաստանից։

Դասախոսությունների թեման եղել է Հայաստանի, Անգլիայի և Իտալիայի բանահյուսության համեմատական վերլուծության շուրջ,  մասնավորապես, խոսվել է երեք երկրների մշակութային բազմազանության, դրանց միջև նմանության  և տարբերության, ծննդյան, հարսանեկան և մահվան ծիսակարգերին առնչվող ավանդույթների մասին։

Համեմատական վերլուծության մեթոդով զուգահեռներ են անցկացվել նաև հայկական «Սասնա ծռեր», անգլիական «Բեովուլֆ» և իտալական «Աստվածային կատակերգություն» էպիկական ստեղծագործությունների միջև։

Ներկաները նաև ծանոթացել են հայկական մշակութային առանձնահատկություններին, լսել  հայկական ժողովրդական երգեր, դիտել «Բերդ» ազգային պարը և համեմատություն անցկացրել  Հայաստանի և իրենց երկրների մշակույթների, էպոսների և վաղ շրջանի գրական ստեղծագործությունների միջև։

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսները նվազել են - 02/09/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/09/26

Նավթի գներն աճել են - 02/09/26

Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ