Իրանի պատվիրակությունը Կատարում քննարկել է Հորմուզի նեղուցի և ուրանի հարստացման հարցերը

2 րոպեի ընթերցում

Իրանի պատվիրակությունը մայիսի 25-ին բանակցություններ է վարել Կատարում՝ քննարկելու Հորմուզի նեղուցի թեման և Իրանի միջուկային ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրի։

«Պատվիրակության՝ Դոհա այցի հիմնական թեման դարձել են այն հարցերը, որոնք կապված են Հորմուզի նեղուցի և բարձր հարստացված ուրանի հետ», - հեռուստաալիքին հայտնել է իրավիճակին ծանոթ դիվանագետը։

Նրա խոսքով՝ իրանական պատվիրակության կազմում Կատար է ժամանել նաև երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին՝ քննարկելու իրանական սառեցված ակտիվների հարցը։ Նրանից բացի, Կատար են ժամանել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին, որպեսզի քննարկեն հակամարտության կարգավորման մյուս խոչընդոտները։

Կատարն այն երկրներից մեկն է, որը միջնորդի դեր է կատարում Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության կարգավորման գործում։

Ավելի վաղ Fox News-ը, հղում անելով տեղեկացված ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ Իրանը «սկզբունքորեն համաձայնել է շրջանակային համաձայնագրին», և որ այն 95%-ով պատրաստ է։ Բանակցողները դեռևս վիճում են Թեհրանի միջուկային ծրագրին և Հորմուզի նեղուցին վերաբերող ձևակերպումների շուրջ։

Իրան

Թրամփը ներկայացրել է Իրանի հարստացված ուրանի ոչնչացման մի քանի տարբերակ

Հայերեն Русский

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

Երևանում Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

ՀՀ ԱԺ նախագահն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Զելենսկին հայտարարել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել

Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց