Թրամփը ներկայացրել է Իրանի հարստացված ուրանի ոչնչացման մի քանի տարբերակ
1 րոպեի ընթերցում

Իրանի հարստացված ուրանը կա՛մ պետք է հանձնվի Վաշինգտոնին՝ ԱՄՆ-ում ոչնչացվելու համար, կա՛մ պետք է ոչնչացվի տեղում կամ որևէ այլ համաձայնեցված վայրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Հարստացված ուրանը (միջուկային փոշին) կա՛մ անմիջապես կհանձնվի Միացյալ Նահանգներին՝ տուն բերելու և ոչնչացնելու համար, կա՛մ, նախընտրելի է, Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ և համակարգված կերպով կոչնչացվի տեղում կամ այլ ընդունելի վայրում՝ Ատոմային էներգիայի հանձնաժողովի կամ դրա համարժեք մարմնի մասնակցությամբ, որը կլինի այս գործընթացի և իրադարձության վկան», - նշել է նա գրառման մեջ։
ԱՄՆ-ն բազմիցս պնդել է, որ Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը և հրաժարվի հարստացված ուրանի պաշարներից:
Ավելի վաղ իրանական Tasnim լրատվական գործակալությունը հերքել էր արևմտյան մամուլում տարածված տեղեկությունները, թե Իրանը պատրաստ է իր հարստացված ուրանի պաշարները տեղափոխել արտասահման: