Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու և ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձագանքելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով։

«Թեժ գիծը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 7-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից-18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Դատախազությունից՝ հորդորելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելու, ուսումնասիրելու, ստուգելու, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով»,– եզրափակվում է Դատախազության տարածած հաղորդագրությունը։

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին