Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է արդեն իսկ մայիսի 25-ին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 25-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիից Ագրա մեկնելիս հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը կարող է իրականանալ «այսօր»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք կարծում էինք, որ երեկ երեկոյան կարող են որոշ նորություններ լինել, գուցե այսօր: Ես շատ ենթադրություններ չեմ անի դրա շուրջ», - հայտարարել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ քննարկվում է Հորմուզի նեղուցի բացման հարցը, ինչպես նաև միջուկային հարցերը: Ռուբիոն նշել է, որ այս համաձայնագիրը մեծ աջակցություն ունի Պարսից ծոցի և այլ երկրների կողմից:

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն դիվանագիտությանը կտա հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները՝ նախքան «այլընտրանքներ» ուսումնասիրելը:

Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կա՛մ լավ համաձայնագիր կունենա Իրանի հետ, կա՛մ էլ այդ երկրի հետ կգործի «այլ կերպ»։

«Ես կնախընտրեի, որ մենք լավ համաձայնագիր ունենանք», - նշել է նա:

Անդրադառնալով Լիբանանին՝ նա նշել է, որ խնդիրը ոչ թե Լիբանանի և Իսրայելի մեջ է, այլ «Հեզբոլլահ»-ի:

«Քանի դեռ «Հեզբոլլահ»-ը գոյություն ունի, դժվար կլինի Լիբանանում խաղաղության հասնել: Իսրայելը միշտ իրավունք ունի պաշտպանվելու: Յուրաքանչյուր երկիր ունի այդ իրավունքը: Եթե «Հեզբոլլահ»-ը հրթիռներ արձակի նրանց վրա, Իսրայելն ունի բոլոր իրավունքները՝ արձագանքելու դրան կամ թույլ չտալու, որ դա տեղի ունենա»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչներին ասել է չշտապել Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում։

Իրան

Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին