Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի կնքման դեպքում «դա կլինի լավ և պատշաճ» գործարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ կրկին քննադատելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ 2015 թվականին, Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը։

«Մեր գործարքը ճիշտ դրա հակառակն է, բայց ոչ ոք այն չի տեսել և չգիտի՝ ինչ է դա։ Այն դեռ լիովին բանակցված չէ։ Այնպես որ, մի՛ լսեք ձախողակներին, որոնք քննադատում են մի բան, որի մասին ոչինչ չգիտեն։ Ի տարբերություն իմ նախորդների, որոնք այս խնդիրը պետք է տարիներ առաջ լուծած լինեին, ես վատ գործարքներ չեմ կնքում», - հավելել է Թրամփը։

Մայիսի 24-ին ավելի վաղ արված գրառման մեջ Թրամփը նշել էր, որ ի տարբերություն «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի»՝ այժմ բանակցվող համաձայնագիրը երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Նա նաև շեշտել է, որ համաձայնագիր կնքելու համար շտապել պետք չէ։

«Բանակցություններն ընթանում են կազմակերպված և կառուցողական ձևով, և ես ասել եմ իմ ներկայացուցիչներին չշտապել համաձայնության հասնելու հարցում, քանի որ ժամանակը մեր կողմից է։ Շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա մինչև համաձայնության ձեռք բերումը, վավերացումը և ստորագրումը։ Երկու կողմն էլ պետք է չշտապեն և ճիշտ գործեն։ Սխալներ չեն կարող թույլ տրվել», - գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ Իրանի հետ հարաբերությունները դառնում են «շատ ավելի պրոֆեսիոնալ և արդյունավետ»։

«Այնուամենայնիվ, նրանք պետք է հասկանան, որ չեն կարող մշակել կամ ձեrք բերել միջուկային զենք կամ ռումբ», - նշել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքի երկրներին աջակցության և համագործակցության համար։ Նա նույնիսկ չի բացառել, որ Իրանը մի օր կցանկանա միանալ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Աբրահամյան համաձայնագրերին, ինչպես դա պատրաստվում են անել մերձավորարևելյան երկրները։

Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ քննարկվող համաձայնագիրը վերջնական չէ. այն նախատեսում է հրադադարի երկարաձգում 60 օրով, Հորմուզի նեղուցի բացում, իսկ որոշ վիճելի հարցեր պետք է քննարկվեն ավելի ուշ։ Դրանց թվում են Իրանի միջուկային ծրագիրը, պատժամիջոցների մեղմացումը և սառեցված ակտիվների ապասառեցումը։

Իրանական Tasnim գործակալությունն իր հերթին գրում է, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է հնարավոր համաձայնագրի որոշ կետերի, այդ թվում՝ Իրանի սառեցված ակտիվների ապասառեցմանը։ Նշվում է, որ հնարավոր է՝ համաձայնագրի կնքումը չեղարկվի։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում