Կրթություն

Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տվել 1868 տասներկուերորդ դասարանցի

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տվել 1868 տասներկուերորդ դասարանցի

Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում հնչել է վերջին զանգը՝ ազդարարելով դպրոցական կյանքի ավարտն ու նոր ճանապարհի սկիզբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, 2025-2026 ուսումնական տարում Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1868 տասներկուերորդ դասարանցի, որոնցից 935-ը մարզպետի աշխատակազմի ենթակայության հաստատությունների շրջանավարտներն են։ Միաժամանակ, հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանն ավարտում է 2899 աշակերտ, որոնցից 2529-ը սովորում է մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կրթական հաստատություններում:

Շիրակի մարզպետի աշխատակազմը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ բարի ճանապարհ մաղթելով բոլոր շրջանավարտներին և հույս հայտնելով, որ նրանց նոր ուղին լի կլինի հաջողություններով, ձեռքբերումներով ու մեծ երազանքների իրականացմամբ։

Հույզերով ու ջերմությամբ լի, շնորհավորանքներով ու հիշարժան պահերով ուղեկցվող միջոցառումների ընթացքում շրջանավարտները հրաժեշտ են տվել մանկության անհոգ տարիներին։ «Վերջին դաս»-ի հանդիսությունները մարզի դպրոցներում անցել են տոնական ու հուզիչ մթնոլորտում՝ մեկտեղելով աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում