Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոց կապահովվի մարզագույքով
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել 32 միլիոն 487 հազար 400 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների համար՝ մարզագույք ձեռք բերելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ծրագրի շրջանակում մարզագույքով կհամալրվեն Ճամբարակի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2, Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1, Վարդենիսի թիվ 4 հիմնական, Գանձակի թիվ 1, Գանձակի թիվ 2, Գավառի Մ․ Բունիաթյանի անվան թիվ 8, Լճափի և Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցները։
«Այս դպրոցների մարզադահլիճները վերանորոգվել են 2025-2026 թվականների ընթացքում, շինարարական աշխատանքներն ավարտված են ամբողջությամբ, իսկ մարզագույքի համալրմամբ արդեն նոր ուսումնական տարվանից նշյալ դպրոցների աշակերտները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն արդի չափորոշիչներին համապատասխանող մարզադահլիճներում»,-տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից։
Գույքի ներկրման գործընթացը կսկսվի համաձայնագրի կնքումից հետո՝ առաջիկա 1 ամսվա ընթացքում։