Կրթություն

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին այսօր հրաժեշտ է տվել 4254 աշակերտ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին այսօր հրաժեշտ է տվել 4254 աշակերտ

Գեղարքունիքի մարզի 123 հանրակրթական հաստատությունում այսօր հնչեց վերջին զանգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Վերջին դաս» միջոցառումներ են անցկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 8 և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 115 դպրոցում։

2025-2026 ուսումնական տարվա ավարտին դպրոցներին հրաժեշտ է տալիս 4254 շրջանավարտ, որից 568-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության, 3686-ը՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներից։

Շրջանավարտներից 2591-ն ավարտում է 9-րդ դասարանը, 1663-ը՝ 12-րդ դասարանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցների 12-րդ դասարանին հրաժեշտ է տալիս 543 աշակերտ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող միջնակարգ դպրոցների 12-րդ դասարաններին՝ 1120 աշակերտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում