Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է բժշկական կենտրոնի․ կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավային Սուրի շրջանում գտնվող բժշկական կենտրոնին Իսրայելի օդային հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

Օդային հարձակման հետևանքով վիրավորվել է նաև շտապօգնության երկու աշխատակից։

Բացի այդ, ավիահարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող «Թեբնինե» հիվանդանոցի շրջակայքին, որի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ հիվանդանոցի յոթ աշխատակից։ Հարվածը նաև նյութական վնասներ է պատճառել հիվանդանոցի շենքին, շտապօգնության մեքենաներին։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իր հերթին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով Լիբանանի հարավում թիրախավորել է իսրայելական զորքերի հավաքատեղիները:

Չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3089-ի, իսկ վիրավորներինը՝ 9397-ի։

Հայերեն Русский

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները

Հայաստանում սպասվում են տեղումներ. մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

Եվրոպական ինդեքսներն աճել են - 27/11/26